ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Մերկելը վերջնագիր է ներկայացրել Պուտինին. «Wall Street Journal»
15:02, 09.02.2015 | mamul.am
9195 | 3

Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները նախորդ շաբաթ մեկնել էին նախ Կիև, ապա Մոսկվա՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիրը ներկայացնելու համար: Նորմանդական քառյակի երկրորդ հանդիպումը կայանալու է արդեն գալիք չորեքշաբթի՝ փետրվարի 11-ին, որտեղ 4 երկրների ղեկավարները քննարկելու են այդ ծրագրի արդյունավետությունը:

Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջնագիր է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առ այն, որ վերջինն ընդունի ուկրաինական խնդրի կարգավորման իրենց առաջարկած նոր ծրագիրը: Աղբյուրը, հղում անելով արևմտյան մի շարք քաղաքագետ-փորձագետների, նշում է, որ Պուտինին հայտնել են, որ Մերկելի և Օլանդի նոր պլանը չընդունելու դեպքում Ռուսաստանի համար կրկին անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու, քանի որ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը չեն հապաղի ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Նշենք, որ այդ ամենին զուգընթաց՝ Միացյալ Նահանգներում գնալով մեծանում է այն կոնգրեսականների թիվն, ովքեր հակված են ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն ավելի կտրուկ գործողությունների դիմելուն, մասնավորապես՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր