ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Գարեգին Բ-ի շվեյցարական բանկերի հաշվեհամարի և դրանցում առկա միլիոնավոր դոլարների մասին
15:21, 09.02.2015 | mamul.am
15257 | 17

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ուշագրավ տեղեկություններ է հրապարկել HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի այն հաճախորդների վերաբերյալ, ովքեր խուսափում են հարկերից և թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող հաշիվները: Այդ ցուցակում է հայտնվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Աղբյուրը նշում է, որ Գարեգին Բ-ի անունը բանկի փաստաթղթերում հայտնվել է դեռևս 2000թ.: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվեհամարի վրա դեռևս 2006-2007թթ. եղել է 1.1 միլիոն ամերիկյան դոլար:

Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամուլի խոսնակն ICIJ-ի համար մեկնաբանել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ հաշիվը բացվել է բարեգործությունների համար և այն ամբողջությամբ ծառայում է այդ նպատակին: Նա նշել է, որ այդ հաշվեհամարը Գարեգին Բ-ի անվամբ փոխանցվել է նրա նախորդի մահվանից հետո:

«Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը գտնվում է Կաթողիկոսի պատասխանատվության տիրույթում, ազգային-կրոնական հաստատություն է, որը չի ենթարկվում հարկման: Վեհափառ Հայրապետը հարկերից ազատված է»,- նշել է մամուլի խոսնակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր