ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
ԵՄ-ն ընդլայնում է ՌԴ հանդեպ կիրառված պատժամիջոցների «սև ցուցակը»
17:02, 09.02.2015 | mamul.am
6416 | 1

Այսօր՝ փետրվարի 9-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել ընդլայնել պատժամիջոցների թիրախում հայտնված ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների անվանացանկը: Ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը, այդ նոր որշման համաձայն՝ ՌԴ մի շարք քաղաքացիների և ուկրաինացի որոշ անջատողականների նկատմամբ կկիրառվի ճամփորդական վիզաների արգելքների և հաշիվների սառեցման պատժամիջոցներ:

Աղբյուրը նշում է, որ այդ որոշումը ուժի մեջ է մտնելու միայն փետրվարի 16-ին, քանի որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իրենք մինչ այդ ցանկանում են ժամանակ տրամադրել հակամարտության կողմերին՝ խնդիրը կարգավորելու հարցում որոշակի առաջընթաց գրանցելու ակնկալիքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր