ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երեխա են որդեգրել
17:22, 09.02.2015 | mamul.am
10426 | 0

Աշխարհահռչակ դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը, մամուլում տարածված վերջին նորությունների համաձայն՝ Ջոլին և Փիթը չորրորդ երեխային են որդեգրել. փոքրիկը դարձել է ընտանիքի 7-րդ երեխան:

Աղբյուրը նշում է, որ 2 տարեկան Մուսային Ջոլին տեսել է Թուրքիայի փախստականների ճամբարում, որտեղ դերասանուհին մեկնած է եղել որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Երբ ճամբարի աշխատակիցները պատմել են Ջոլիին փոքրիկ Մուսայի պատմությունը՝ դերասանուհին արտասվել է: Դրանից հետո փոքրիկը մոտեցել է դերասանուհուն և փաթաթվել վերջինին: Ջոլին այնքան է տպավորվել այդ ամենով, որ որոշել է փրկել վերջինին այդտեղից՝ որդեգրելով նրան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր