ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է՝ 22 երկրպագուի մահվան պատճառով
19:28, 09.02.2015 | mamul.am
6375 | 0
Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է անորոշ ժամանակով՝ Կահիրեի մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, որոնց ընթացքում զոհվել է «Զամալեկի» 22 երկրպագու։ «Զամալեկի» երկրպագուների և ոստիկանության աշխատակիցների բախումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ «ՊՎՕ» մարզադաշտի մոտ, որը տեղակայված է Կահիրեի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Թագամու Խամիսում։ Մի քանի հարյուր երկրպագուներ փորձել են ներխուժել «Զամալեկ» - «Ինբի» հանդիպմանը՝ առանց տոմսերի։ Անկարգությունները կանխելու համար՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Վկաների խոսքերի համաձայն՝ երկրպագուներից շատերի մահվան պատճառը հրմշտոցն էր։
Նշենք, որ Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան 2014-ի դեկտեմբերին հանել է երկրպագուների՝ Եգիպտոսի առաջնության հանդիպումներին ներկա գտնվելու արգելքը։ Հիշեցնենք, որ այն ուժի մեջ էր մտել 2012-ից՝ Պորտ Սաիդում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Այն ժամանակ «Ալ Մասրի» և «Ալ Ախլի» թիմերի միջև հանդիպման ընթացքում մահացել է 74 մարդ, ևս 300-ը` վիրավորվել։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր