ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Օբամա. Հնարավոր է՝ ԱՄՆ-ը զենք տրամադրի Ուկրաինային
22:26, 09.02.2015 | mamul.am
7015 | 0
Վաշինգթոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը, որի հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն է:
Ինչպես հաղորդում է «Գազետա»-ն, ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին թուլացած տեսնելն իրենց շահերից չի բխում:
«Մեզ պետք չէ շրջափակված և թուլացած Ռուսաստան: Մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, զարգացող և իր ուժերի վրա վստահ Ռուսաստան, որը կարող է մեզ հետ համագործակցել միջազգային ասպարեզում առկա բոլոր մարտահրավերները հաղթահարելու հարցում»,- հայտնել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս սառեցման պատճառը «ռազմավարական ոչ ճիշտ որոշումներն են եղել»:
Օբաման հայտարարել է նաև, որ ինքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինային զենք տրամադրելու հարցում, սակայն դիվանագիտական միջոցների տապալման դեպքում դա չի բացառվում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր