ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Գերմանիայի կանցլերն ու Կանադայի վարչապետը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը
10:56, 10.02.2015 | mamul.am
6117 | 2

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկել է նաև Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ: Ինչպես հայտնում է «ՍիԲիԷս»-ը, Օտտավայում կայացած հանդիպման ժամանակ Մերկելն ու Հարփերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հետագա քայլերը:

«Ցավոք, մինչ այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է խնդիրը դիվանագիտական միջոցներով կարգավորելու բոլոր փորձերը՝ ձգտելով այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հակամարտությանը ռազմական լուծում տրվի: Մենք շատ անգամ ենք աջակցել ուկրաինացի մեր բարեկամներին և շարունակելու ենք այդպես վարվել: Այս պահի դրությամբ էլ փորձում ենք այնպես անել, որ խնդիրը միմիայն դիվանագիտական լուծում ստանա, չնայած որ մյուս բոլոր հավանական տարբերակները նույնպես քննարկվում են»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:

Նշենք, որ Կանադան արդեն 66 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ոչ մահացու զինտեխնիկա է տրամադրել Ուկրաինային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր