ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ուկրաինային զենք կտրամադրենք միայն ծայրահեղ դեպքում. Լեհաստանի պաշտպանության նախարար
12:00, 10.02.2015 | mamul.am
6136 | 0

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ իրենք Ուկրաինային զենք տրամադրելու հարցը քննարկելու են միայն այն դեպքում, երբ ծայրահեղ իրավիճակ ստեղծվի: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ուկրաինային զենք տրամադրելու հարցը քննարկելու ենք միայն ծայրահեղ դեպքում, քանի որ այդպիսի քայլերով միայն ավելի կսրենք իրավիճակը: Ուստի մինչ այդ պետք է հնարավորինս խուսափենք ռազմական միջոցներով խնդրի կարգավորում փնտրելու փորձերից»,- հայտարարել է Սեմոնյակը:

Նշենք, որ ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դիվանագիտական միջոցների ձախողման դեպքում ԱՄՆ-ը, հնարավոր է` զենք տրամադրի Ուկրաինային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր