ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Պեկինում կկառուցվի աշխարհի ամենամեծ տերմինալն ունեցող օդանավակայանը
21:03, 10.02.2015 | mamul.am
15736 | 0

Աշխարհում հայտնի «Zaha Hadid Architects» ընկերությունը «ADP Ingenierie»-ի հետ համատեղ մշակել է աշխարհում օդանավակայանի անամենամեծ մարդատար տերմինալը՝ տարեկան 45 միլիոն ուղևոր թողունակությամբ:

Արդեն այսօր Չինաստանի մայրաքաղաքի օդանավակայանի ծանրաբեռնվածությունը հասել է առավելագույնի: Պարզորոշ է, որ ևս մի քանի տարի անց օդանավակայանը չի կարող սպասարկել մարդկանց ավելացող բազմությունը:

Այդ պատճառով էլ աշխարհի ամենամեծ տերմինալն ունեցող օդանավակայանի նախագիծն առաջինը կյանքի կկոչվի հենց Պեկինում: Բացի ավիափոխադրումներից, այն կիրականացնի ուղևորափոխադրումներ նաև ավտոմեքենաներով և գնացքներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր