Աշխարհում հայտնի «Zaha Hadid Architects» ընկերությունը «ADP Ingenierie»-ի հետ համատեղ մշակել է աշխարհում օդանավակայանի անամենամեծ մարդատար տերմինալը՝ տարեկան 45 միլիոն ուղևոր թողունակությամբ: Արդեն այսօր Չինաստանի մայրաքաղաքի օդանավակայանի ծանրաբեռնվածությունը հասել է առավելագույնի: Պարզորոշ է, որ ևս մի քանի տարի անց օդանավակայանը չի կարող սպասարկել մարդկանց ավելացող բազմությունը: Այդ պատճառով էլ աշխարհի ամենամեծ տերմինալն ունեցող օդանավակայանի նախագիծն առաջինը կյանքի կկոչվի հենց Պեկինում: Բացի ավիափոխադրումներից, այն կիրականացնի ուղևորափոխադրումներ նաև ավտոմեքենաներով և գնացքներով: |