ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Եվրոխորհրդարան
14:50, 10.02.2015 | mamul.am
6371 | 2

Եվրոխորհրդարանի բելգիացի պատգամավոր Ջերոլֆ Աննեմանսը միջնորդություն է ներկայացրել Եվրոխորհրդարան, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Horizon Weekly»-ն, փաստաթուղթը մանավորապես նշում է.

-Հաշվի առնելով կանոնակարգի 133-րդ կետը,

-հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները և պատմական տվյալները,

-հիմք ընդունելով ցեղասպանության սահմանումը տվող ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան»,

-հաշվի առնելով Հայոց հարցին քաղաքական լուծում տալու վերաբերյալ Եվրոխորհրդարանի՝ 1987թ. հունիսի 18-ի բանաձևը,

-հաշվի առնելով դրան հաջորդող խորհրդարանական բանաձևերը, որոնք քիչ թե շատ կողմ են արտահայտվել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչմանը,

Ա. Նկատի ունենալով, որ այդ բանաձևերը Թուրքիայի կառավարությանը չեն դրդել ճանաչել Հայոց ցեղասպանությունը,

Բ. Հաշվի առնելով, որ այդ դեպքերից մեկ դար անց եկել է հաշտեցման ժամանակը,

1. Կոչ է անում Թուրքիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915թ. Թուրքիայում ապրած հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը,

2. Հորդորում է Եվրոխորհրդարանի նախագահին ուղարկել այս բանաձևը Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը երկու պետությունների խորհրդարանների նախագահներին, հանձնաժողովների խորհուրդներին:

Միջնորդությունը ստորագրել են Մարին Լը Պենը, Լուի Ալիոն, Մարի-Քրիստին Արնոտուն, Նիկոլա Բեյը, Դոմինիկ Բիլդը, Մարի-Քրիստին Բուտոնեն, Սթիվ Բրիուան, Միրեյ Դ՛Օրնանոն, Էդուարդ Ֆերանը, Սիլվի Գոդդինը, Ժան-Ֆրանսուա Ժալքը, Ժիլ Լեբրետոնը, Ֆիլիպ Լուազոն, Դոմինիկ Մարտենը, Ժոել Մելենը, Բեռնար Մոնոն, Սոֆի Մոնտելը, Ֆլորիան Ֆիլիպպոն, Ժան-Լյուկ Շաֆհաուզերը, Միլեն Տրոշչինսկին, Մատտեո Սալվինին, Մարա Բիցոտտոն, Մարիո Բորգեցիո, Ջանլուկա Բուոնաննոն, Լորենցո Ֆոնտանան, Մարսել դը Գրաաֆը, Հանս Յանսենը, Օլաֆ Սթուգերը, Հարալդ Վիլիմսկին, Բարբարա Կապելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր