ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Իսրայելում 8000 տարվա հնությամբ սրբավայրեր են հայտնաբերվել՝ սեռական օրգանների նմանությամբ
23:08, 13.02.2015 | mamul.am
13601 | 0

Իսրայելի Նեգև անապատում հնագետները հայտնաբերել են նախամարդու հարյուրավոր սրբավայրեր: Նրանք առանձնանում են բարձր քարերով, որոնք սեռական օրգան են խորհրդանշում և անցքերով արտեֆակտներով, որոնք կանացի սեռական օրգան են հիշեցնում: Այս մասին հայտնում է «Live Science»-ը՝ հղում անելով «Journal of the Israel Prehistoric» ամսագրին: Էյլաթյան լեռներում նաև հայտնաբերվել են քարե այլ քանդակներ, այդ թվում՝ քարե գավաթներ, մարդանման ֆիգուրներ:

Մոտ 8000 տարվա հնություն ունեցող բոլոր գտածոներն իրար շատ մոտ են եղել: Ըստ գիտնականների՝ հաշվի առնելով տեղագրությունը, կլիմայական պայմանները և մարդկանց սակավաքանակությունը, նման կիպ համադրությունը ֆենոմենալ է:
Անապատում պեղումները դեռ կշարունակվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր