ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Չելյաբինսկում փորձում են պարզել կապույտ ձյան պատճառները
14:06, 13.02.2015 | mamul.am
10083 | 0

Չելյաբինսկի բնակիչները եղանակային անոմալ երևույթի են ականատես եղել: Քաղաքը պատվել է կապտագույն ձյունով: Որոշ օգտատերեր համացանցերում տեղեկացրել են նաև, որ տան ծորակներից էլ է կապույտ ջուր հոսում: Փորձագետները դեռ լռում են, իսկ բնակիչները փորձում են ինքնուրույն կռահումներ անել: Ոմանք կարծիք են հայտնում, որ պատճառը արդյունաբերական թափոններն են:

Տարածքում արդեն սկսվել են ստուգումները:
Որոշ լրատվամիջոցներ շտապել են հայտնել, որ մեղավորը տեղի արտադրամասերից մեկն է, որի անփութության պատճառով զատկի ձվերի համար նախատեսված սննդի կապույտ ներկը արտանետվել է մթնոլորտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր