ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ռոսնեֆտ»-ի նախագահը համաշխարհային շուկայում նավթի գների աճ է կանխատեսել
12:45, 13.02.2015 | mamul.am
7594 | 0

Ռուսական նավթագազային հսկա «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն, ով նաև ազդեցիկ դերակատարություն ունի ՌԴ իշխանությունների շրջանակներում, խոսել է իր ընկերության դեմ կիրառված պատժամիջոցներից՝ դրանք անվանելով ժողովրդավարության կոպիտ խախտում:

Բրիտանական «Ինդիփենդենթ» պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ Սեչինը նշել է, որ ոչ միայն իր ընկերությունն է տուժել այդ անօրինական պատժամիջոցներից, այլ համաշխարհային ողջ տնտեսությունը:

«Ես քաղաքագետ չեմ, ես ընդամենը ընկերության ղեկավար եմ և կարող եմ միայն հաջողություններ մաղթել Եվրոպային, Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին՝ բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորելու փորձերի հարցում: Պատժամիջոցների հարցով կարող եմ ասել միայն, որ դրանք հակադարձող բնույթ են կրում և մեծ չափով վնաս են հասցնում միջազգային բաժնետերերին, գործընկերներին, բանկերին և ներդրումային ֆոնդերին»,- նշել է Սեչինը:

«Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրենը խոսել է նաև նավթի գների մասին՝ նշելով, որ այս տարվա վերջին քառորդին համաշխարհային շուկայում նավթի գները կարող են կրկին բարձրանալ: Նա նշել է, որ եթե նավթարդյունահանմամբ զբաղվող ընկերությունները վերադառնան ներդրումային նախկին մակարդակի, ապա նավթի գները կլինեն 60-80 ամերիկյան դոլարի սահմաններում մեկ բարելի համար, իսկ եթե ներդրումային մակարդակը մնա նույնը, ապա նավթի գները կարող են հասնել 100-110 ամերիկյան դոլար՝ մեկ բարելի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր