ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Էրդողանը քննադատել է Օբամային
15:08, 13.02.2015 | mamul.am
7394 | 1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգներում մահմեդական երեք ուսանողների սպանության հարցում լռություն պահպանելու համար:

Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, Էրդողանը նշել է, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տիրող իրավիճակի համար և պետք է իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Եթե դուք լուռ եք մնում այսպիսի իրադարձության ժամանակ և որևէ հայտարարությամբ հանդես չէք գալիս, ապա հարկ եղած դեպքում աշխարհն էլ ձեր հանդեպ նույն դիրքորոշումը կբռնի»,- հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ ավելի քան 500 մարդ մասնակցել էր մահմեդական ուսանողների հուղարկավորությանը, որոնց սպանել էին Հյուսիսային Կարոլինայում՝ ավտոկայանատեղիներից մեկի մոտ բռնկված վեճի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր