ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին
15:18, 13.02.2015 | mamul.am
7648 | 1

Եվրոմիության կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը` փետրվարի 16-ին: «Լիգա»-ի հաղորդմամբ` այդ տեղեկատվությունը հաստատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելի խոսքերով` պատժիչ գործողությունները պատասխան են դարձել ռուսամետ ուժերի կողմից Մարիուպոլի վրա կատարած հարձակմանը:

Նոր պատժամիջոցներով նախատեսվում է 19 անձանց` Ուկրաինայի 14 քաղաքացու և Ռուսաստանի 5 քաղաքացու զրկել դեպի ԵՄ անդամ երկրներ մուտքի վիզայից և կալանքի տակ առնել նրանց` այդ երկրներում պահվող ունեցվածքը: Նշենք, որ այդ անձանց անունները դեռևս հրապարակված չեն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր