ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Մինսկի հանդիպումը դրական անդրադարձ կունենա Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության վրա. ՌԴ տնտեսական զարգացման նախարար
15:28, 13.02.2015 | mamul.am
6196 | 0

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հույս է հայտնել, որ Մինսկում երեկ կայացած «նորմանդական քառյակի» հանդիպումից հետո դրական փոփոխություններ կլինեն նաև Արևմուտքի՝ ՌԴ հանդեպ կիրառվող պատժամիջոցային քաղաքականության մեջ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ես խորապես համոզված եմ, որ Մինսկի հանդիպումից հետո հնարավոր կլինի հարթել նաև այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ ուկրաինական հակամարտության մեջ ներառված բոլոր ուժերը պարզապես հոգնել են այդ պատժամիջոցներից»,- հայտարարել է Ուլյուկաևը:
ՌԴ տնտեսության զարգացման նախարարը հայտնել է նաև, որ Մինսկի համաձայնագրի դրույթների կատարումը կբերի նրան, որ Արևմուտքը կսկսի վերացնել իրենց հանդեպ կիրառված սահամանափակումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր