ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ստրադիվարիուսի ջութակների առանձնահատուկ ձայնը սխալմունքի արդյունք է եղել
21:12, 13.02.2015 | mamul.am
10658 | 0

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ 17-18-րդ դարերում ապրած Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ «հզոր» ձայնը դրանց արտադրության ընթացքում տեղի ունեցած պատահական սխալմունքի հետևանք է եղել:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, հետազոտողները հասկացել են, որ այդքան արտասովոր խորքային հնչեղությունը պայմանավորված է «F»-անման կտրվածքներով՝ էֆերով:

Ստրադիվարիուսի ջութակների վրա այս բացվածքները սխալ են արվել: Ուսումնասիրողներից մեկն էլ բացատրել է, որ Ստրադիվարիուսի ջութակների էֆերը 12-13-րդ դարերում ընդունված ջութակների էֆերից 2 տոկոս շեղում են ունեցել, սակայն այս սխալմունքը հետագայում դարձել է մեծ էվոլյուցիայի սկիզբ:

Նշենք, որ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակները շատ թանկ են գնահատվում ամբողջ աշխարհում: Ամիսներ առաջ՝ 2014-ի նոյեմբերին Ստրադիվարիուսի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ ջութակը գողացողին դատապարտել են 7 տարվա ազատազրկման:

Մեզ հասել է Ստրադիվարիուսի մոտ 720 ջութակ, որոնք առանձնանում են լատիներեն «Antonius Stradivarius Cremonensis Faciebat Anno ….» («Անտոնիո Ստրադիվարիուս Կրեմոնացի պատրաստել է …. թվին») գրառմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր