ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Չնայած երեկվա հանդիպմանը՝ Ուկրաինայում կրկին լարված իրավիճակ է. կան զոհեր և վիրավորներ
16:30, 13.02.2015 | mamul.am
6641 | 0

Ուկրաիայի զինված ուժերի մամլո ծառայության քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը հայտարարել է, որ, չնայած երեկ Բելառուսի մայրաքաղաքում կայացած քառակողմ հանդիպմանը, Ուկրաինայի արևելքում շարունակում է լարված իրավիճակ տիրել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Դոնբասում այս գիշերը հանգիստ չանցավ: Թշնամու կողմից ամողջ գիշեր առաջվա ինտենսիվությամբ շարունակվել է կրակահերթը: Այդ ամենի պատճառով ուկրաինացի 8 զինծառայող զոհվել է, իսկ 34-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- հայտնել է Սելեզնյովը:

Նշենք նաև, որ այսօր Դոնեցկի Կիրովսկի շրջանում մանկապարտեզ է ռմբակոծվել, ինչի հետևանքով տուժել է մանկապարտեզի աշխատակիցներից մեկը: Բարեբախտաբար, հրետանակոծության ժամանակ մանկապարտեզում երեխա չի եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր