ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ին սպառնում է վերջին հազարամյակի ամենաաղետալից երաշտը
20:11, 13.02.2015 | mamul.am
7881 | 1

21-րդ դարի 2-րդ կեսին ԱՄՆ-ում սպասվում է վերջին հազարամյակի ամենառեկորդային երաշտը, գրում է «Science Advances»-ը: Հետազոտողները ստեղծել են մի քանի կլիմայական մոդելներ՝ հիմնվելով պատմական աղբյուրների և Հյուսիսային Ամերիկայի կլիմայի վերաբերյալ գրառումների վրա:

Մասնագետների խոսքերով՝ երաշտի նախանշանները երևում են արդեն հիմա. այսպես, վերջին 11 տարիներին արևմտյան նահանգները տառապում են ջրի պակասից, իսկ անցյալ տարվանից Կալիֆոռնիայի իշխանությունները ստիպված եղան սահմանափակել ջրի օգտագործումը:

Բացի այդ, ԱՄՆ-ի խոշորագույն ջրամբարներում՝ Միդ և Փաուել լճերում, ջրի մակարդակը գրանցել է ամենացածր ցուցանիշը հաշվումների ողջ պատմության ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր