ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ես չեմ ցանկանում միամիտ մարդու տպավորություն թողնել. Պորոշենկոն՝ հրադադարի մասին
16:40, 13.02.2015 | mamul.am
8088 | 2

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը դեռևս համոզված չէ, որ ուկրաինական հակամարտությունն առաջիկայում լիովին կկարգավորվի, սակայն իրենք դրան նպաստող բոլոր քայլերը ձեռնարկում են: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Երեկ Մինսկում միջազգային հանրության աջակցության միջոցով հնարավոր եղավ հասնել խաղաղության նոր ծրագրի հաստատմանը, որը ենթադրում է, որ առաջիկայում Ուկրաինայի Դոնբաս տարածաշրջանում իրավիճակը կայունանալու է: Սակայն ես չեմ ցանկանում, որ մարդիկ պատրանքներով ապրեն, ես էլ միամիտ մարդու տպավորություն թողնեմ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկիրը լիարժեք հրադադարի հաստատման և խաղաղության հասնելու համար դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու: Եվ ոչ ոք խորին համոզմունքներ չունի, որ Մինսկում ստորագրված ծրագրի դրույթներն անմիջապես ի կատար են ածվելու»,- հայտարարել է Պորոշենկոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր