ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հրադադարի առաջին գիշերը Դոնբասում հատուկենտ կրակոցներ են հնչել
11:58, 15.02.2015 | mamul.am
6491 | 1

Ինչպես հայտնի է, փետրվարի 15-ին` Կիևի ժամանակով ուղիղ կեսգիշերին, Դոնբասում ուժի մեջ է մտել «նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքում ընդունված հրադադարի պահպանման ռեժիմը: Ուկրաինական զինվորականների տրամադրած տեղեկատվության համաձայն` հրադադարի առաջին ժամերին հատուկենտ կրակոցներ են հնչել: «Հրադադարի ռեժիմը 3 անգամ խախտվել է Չերնուխինոյում, ևս 3 անգամ` Զոլոտոեում: Ուկրաինական կողմից կորուստներ չեն գրանցվել»,- «ԲիԲիՍի»-ի փոխանցմամբ` հաղորդել են Ուկրաինայի ԶՈւ Գերագույն շտաբից:

Անջատականներն իրենց հերթին տեղեկացրել են, թե ստիպված են եղել կրակ բացել` հակառակ կողմից հնչող կրակոցները լռեցնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր