ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցի շուրջ: Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ կարգավորում տալու քայլերի ձեռնարկման նպատակով: Սա կարող է բոլորի համար շահեկան լինել»,- գրել է Ուորլիքը: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պյեր Անդրյուն և Իգոր Պոպովը մեկնել են Ադրբեջան՝ ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: |