ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանն արժանի պատասխան կտա ԵՄ նոր պատժամիջոցներին. ՌԴ արտգործնախարարություն
16:33, 16.02.2015 | mamul.am
6944 | 1

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՌԴ-ը պատրաստվում է արժանի պատասխան տալ Եվրոմիության՝ իր հանդեպ կիրառված նոր պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ակնհայտ է, որ Եվրոմիության՝ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը հակասում են առողջ բանականությանը և խոչընդոտում ուկրաինական հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու բոլոր փորձերը: Այնուամենայնիվ, այդ պատժամիջոցները ՌԴ կողմից ստանալու են իրենց արժանի պատասխանը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր՝ փոտրվարի 16-ից, ուժի մեջ մտած ԵՄ նոր պատժամիջոցներով նախատեսվում է 19 ֆիզիկական և 9 իրավական անձի զրկել դեպի ԵՄ անդամ երկրներ մուտքի վիզայից և կալանքի տակ առնել նրանց` այդ երկրներում պահվող ունեցվածքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր