ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի՝ շաբաթ օրը կայացած առաջնության՝ «Կանի» դեմ հանդիպումում (2:2) հանել է մարզաշապիկը և ցուցադրել նոր դաջվածքները: Նրանք կոչված են ուշադրություն գրավել ողջ աշխարհում առկա սովի խնդրին: «Մարմնիս վրա կա 15 ժամանակավոր դաջվածք՝ աշխարհի տարբեր վայրերում ապրող ռեալ մարդկանց անուններով, ովքեր տառապում են սովից: Եթե կարողանայի, կգրեի յուրաքանչյուր մարդու անունն, ով այս պահին տառապում է սովից, բայց ժամանակակից աշխարհում կա 805 մլն այդպիսի մարդ: Հույս ունեմ, որ աշխարհն իրենց մասին կիմանա ինձնից»,- ասել է Իբրահիմովիչը: Նշենք, որ Իբրահիմովիչը կազմակերպել է այդ ակցիան, որպեսզի գրավի ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի ուշադրությունը: «Մենք հպարտ ենք, որ Իբրահիմովիչը գնացել է այդ քայլին և աշխարհին հղել այդ հաղորդագրությունը»,- ասել է ծրագրի ղեկավար Մարինա Քաթենան: |