ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ
17:46, 16.02.2015 | mamul.am
8213 | 1

Այսօր՝ փետրվարի 16-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պյեր Անդրյուն և Իգոր Պոպովը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Աղբյուրը նշում է, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և խնդրին խաղաղ կարգավորում տալու հեռանկարի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերով՝ իրենք (համանախագահները) պատրաստվում էին լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի քննարկման նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր