ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել
10:58, 17.02.2015 | mamul.am
7167 | 1

Այսօր առավոտյան միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել: Պատճառն էներգետիկ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արտադրության ծավալների ու ծախսերի կրճատման մասին տարածված տեղեկատվությունն է: Սակայն վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ նավթի գների բարձրացումը ժամանակավոր բնույթ է կրում, և առաջիկայում «սև ոսկու» արժեքի անկում է սպասվում:

Այսպես, Եվրոպայում արդյունահանվող հյուսիսծովյան «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելն առավոտյան գնահատվել է շուրջ 62 դոլար, նոխօրեին` շուկայի փակման ժամանակ ունեցած արժեքից մոտ 0,88 տոկոսով ավել: Ամերիկյան թեթև նավթը գնահատվել է 0,44 տոկոսով ավել` 53,01 դոլար:

Նշենք, որ ավելի վաղ ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերությունը հայտարարել էր, որ շուկայում տիրող անկայուն իրավիճակի պատճառով մտադիր է առաջիկայում աշխատանքից հեռացնել մոտ 2 հազար աշխատակցի, ինչպես նաև 2017թ. վաճառել իր արժեթղթերի մի մասը` 5,5 միլիարդ դոլար արժողությամբ: Աշխատակազմում կրճատումներ կատարելու մասին հայտարարություն է արել նաև ամերիկյան «General Electric»-ը: Այն կկրճատի իր աշխատակիցների շուրջ 45 տոկոսին, իսկ ամերիկյան մեկ այլ նավթային կազմակերպություն` «Lariat Services»-ը կկրճատի 265 աշխատակցի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր