ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Դեբալցևոյի մարտերը
11:28, 17.02.2015 | mamul.am
6327 | 1

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դեբալցևո քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարություն է արել:

Ինչպես նշված է պետքարտուղարության կայքում, հայտարարության միջոցով ԱՄՆ-ն իր խիստ մտահոգությունն է հայտնել հրադադարի հայտարարումից հետո Դեբալցևոյում տիրող իրավիճակով:

«ԵԱՀԿ դիտարկման հանձնաժողովը հայտարարել է, որ Դեբալցևոյում, ինչպես նաև այլ շրջաններում՝ Լուգանսկ և Դոնեցկ քաղաքներում, շարունակվում են մարտական գործողությունները: Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսամետ զինյալները 129 անգամ կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ, որի պատճառով 5 զինծառայող զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Անջատողականները հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք հրաժարվում են հետևել հրադադարի ռեժիմին, իսկ ԵԱՀԿ դիտորդներին այդ շրջանում անվտանգության երաշխիքներ չեն տրվում։ Նմանօրինակ ագրեսիվ գործողությունները և հայտարարությունները, որոնց աջակցում է Ռուսաստանը, սպառնում են հրադադարին՝ ռիսկի ենթարկելով ծանր սպառազինության դուրսբերումը:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և անջատականներին դադարեցնել Դեբալցևոյի ռազմական գորշողությունները և երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր