ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Պուտինը պաշտոնական այցով մեկնում է Հունգարիա. հունգարացիները բողոքի ակցիա են իրականացրել` ընդդեմ ՌԴ նախագահի
11:48, 17.02.2015 | mamul.am
6853 | 1
Չնայած Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների` Պուտինն այսօր մեկնում է Եվրոպա, մասնավորապես` Հունգարիա: Ուկրաինական ճգնաժամից ի վեր` սա ՌԴ նախագահի 3-րդ պաշտոնական այցն է եվրոպական երկիր:
«Գազետա»-ի փոխանցմամբ` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպայի միավորման գլխավոր քննադատներից է, նա համակրում է Պուտինի գաղափարախոսությունը: Պուտինի այցելության բուն նպատակը երկկողմ էներգետիկ համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելն է:
Սակայն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բողոքի ցույցեր են կազմակերպվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Շուրջ 1500-2000 մարդ «Պուտին՝ ոչ, Եվրոպա՝ այո», «Ռուսնե´ր, գնացե´ք տուն» վանկարկումներով քաղաքի արևելյան կայարանից երթով հասել են արևմտյան կայարան, ինչը խորհրդանշում է հունգար ժողովրդի մղումը դեպի Եվրոպա, այլ ոչ թե դեպի Ռուսաստան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր