ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Օլանդը, Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայում հրադադարի դիտարկման հարցը
12:28, 17.02.2015 | mamul.am
6026 | 2

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնեցրել են Ուկրաինայում ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից դիտարկում անցկացնելու հարցը: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, երեք երկրների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել հատկապես հրադադարի կնքումից հետո Դեբալցևոյում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ քննարկման ժամանակ հայտնել է, որ նախևառաջ անհրաժեշտ է ԵԱՀԿ դիտորդների համար ազատ մուտք ապահովել Ուկրաինայի խնդրահարույց տարածքներ, որպեսզի վերջինները կարողանան կազմակերպել հրադադարի դիտարկումը:

Հաղորդվում է նաև, որ դրանից առաջ այդ հարցով հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլերը կոչ է արել ՌԴ նախագահին ճնշում գործադրել անջատողականների վրա, որպեսզի վերջինները պահպանեն հրադադարի ռեժիմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր