ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Եգիպտոսը կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի համար հատուկ բանաձև ընդունել
13:48, 17.02.2015 | mamul.am
6391 | 0

Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ալ-Սիսին կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդին ԻՊ զինյալների դեմ պայքարի հարցում միջազգային հանրության միջամտության համար բանաձև ընդունել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Եգիպտոսի նախագահն այդ բանաձևն առաջարկում է Լիբիայում տեղակայված ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի համար:

«Այլ տարբերակ չկա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ թե՛ Լիբիայի կառավարությունը և թե՛ ժողովուրդը կոչ են անում մեզ օգնել իրենց այդ չարիքի դեմ պայքարելու հարցում: Մենք պետք է գործենք և գործենք միասնաբար»,- հայտարարել է Եգիպտոսի նախագահը:

Աղբյուրը նշում է նաև, որ Ալ-Սիսիի այս հայտարարությունը հետևել է ԻՊ զինյալների՝ Լիբիայում 21 եգիպտացի ղպտի քրիստոնյաների մահապատժի ենթարկելու լուրերից հետո:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահն այս հարցը քննարկել էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով նույնպես համաձայնել էր, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է քննարկի ահաբեկչական այդ կազմակերպության դեմ պայքարի հետագա քայլերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր