ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ինչ թաքնված վտանգներ է պարունակում ատամի մածուկը
20:10, 17.02.2015 | mamul.am
13239 | 0

Ատամի մածուկ արտադրող բոլոր ընկերությունները միաբերան հայտարարում են, թե իրենց արտադրանքի մեջ վնասակար նյութերի պարունակությունը նորմայի սահմաններում է: Սակայն որոշ գիտնականներ հաշվարկել են, որ ամեն օր «ընդունելով» 2-4 մգ մածուկ՝ մենք ստանում ենք վտանգավոր նյութերի զգալի չափաբաժին, որն օրգանիզմը չի կարողանում դուրս հանել, և դրանք աստիճանաբար կուտակվում են մեր մարմնում: Այդ վնասակար նյութերի շարքում են.

*Ֆտոր- այն որոշակի քանակությամբ նեյրոտոքսին է, որը տարիների ընթացքում կուտակվում է հյուսվածքներում ու ոսկորներում և հարուցում է ալցգեյմերի համախտանիշին հարնման նյարդային խանգարումներ: Ֆտորի չափից դուրս քանակը վնասում է նաև մարսողական համակարգին ու անոթներին, թուլացնում է հատկապես երիտասարդների իմունային համակարգը:

Ֆտորից թունավորման ախտանիշները նման են հարբուխին, քրոնիկ հոգնածությանը, մկանային թուլությանը, հանգստից հետո ուժերը վերականգնելու անկարողությանը:

*Այժմ հաճախ են գովազդվում շամպուններ՝ առանց նատրիումի լաուրիլսուլֆատի: Սակայն ատամի մածուկների մեջ այս նյութն օգտագործվում է մեծ քանակությամբ՝ փրփուր ապահովելու նպատակով:

Սա շատ ակտիվ նյութ է, արագորեն ներթափանցում է օրգանիզմ մաշկի ու լորձաթաղանթների միջոցով և կուտակվում ներքին օրգաններում՝ լյարդում, սրտում, գլխուղեղում: Այն չորացնում է բերանի լորձաթաղանթը, բարձրացնում լնդերի զգայունությունը սննդային թթուների նկատմամբ, հանդիսանում է ուժեղ հղկանյութ, ինչը հանգեցնում է էմալի քայքայմանը:

Վերջին հետզոտությունները ցույց են տվել, որ նատրիումի լաուրիլսուլֆատը բացասական ազդեցություն է թողնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Արդյունաբերության մեջ այս նյութը կիրառվում է հատակների և մեքենաների լվացման համար:

*Հակաբակտերիալ հավելումներ- սա ևս մեկ գովազդային խայծ է: Առավել հաճախ այս անվան տակ մածուկներին ավելացնում են տրիկլոզան, որն սպանում է բերանի խոռոչի բակտերիաները՝ և´ վնասակար, և´ օգտակար: Սա վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ նրանք հաճախ են կուլ տալիս ատամի մածուկը:

Փոխարենը գիտնականներն առաջարկում են ինքնուրույն պատրաստել ատամները մաքրող միջոցներ, որոնք կմաքրեն ոչ պակաս արդյունավետությամբ և չեն վնասի օրգանիզմը:

Կարելի է, օրինակ, այդ նպատակով օգտագործել կապույտ կամ սպիտակ կավի փոշին: Այն բնական է, չի պարունակում վնասակար նյութեր, արդյունավետորեն մաքրում է ատամները փառից ու կանխարգելում է կարիեսի առաջացումը: Պարզապես պետք է փոքր քանակությամբ կավը քսել խոնավ խոզանակի վրա և դրանով մաքրել ատամները սովորականի պես:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր