ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ոստիկաններին հաջողվել է հրաշքով փրկել մեքենայի հետ ջուրն ընկած կնոջը
16:08, 17.02.2015 | mamul.am
15931 | 0

Նոր Զելանդիայի Օքլենդ շրջանում ոստիկաններին հաջողվել է հրաշքով փրկել մի կնոջ կյանք, ով իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել էր ջուրը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, մեքենայի երեք չորրորդ մասն արդեն ջրի տակ է եղել, սակայն ներսում գտնվող հուսահատ կինը կարողացել է բարձրանալ հետևի նստարանի վրա: Ոստիկաններից մեկը, տեսնելով ստեղծված անհույս իրավիճակը, անմիջապես մեծ քար է վերցրել և կոտրել մեքենայի հետևի ապակին, որտեղից էլ հնարավոր է եղել հանել կնոջը:

Ոստիկանները նշել են, որ 63-ամյա կինն իսկապես հրաշքով է փրկվել, քանի որ եթե իրենք մեկ րոպե ուշանային, ոչինչ հնարավոր չէր լինի անել, քանի որ ավտոմեքենան ամբողջությամբ անցած կլիներ ջրի տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր