ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Կանադայի պատժամիջոցների նոր ցուցակում է հայտնվել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը
10:55, 18.02.2015 | mamul.am
6888 | 0

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկիրն ընդլայնում է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Կանադայի նոր պատժամիջոցների ցանկում այս անգամ ներառվելու են նաև ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերությունը, «Ռոստեխ» ռուսական արդյունաբերական կորպորացիայի գործադիր տնօրենը ու Ռուսաստանի և Ուկրաինայի 37 քաղաքացիներ:

Աղբյուրը նշում է, որ բացի 37 քաղաքացիներից, որոնց արգելվելու է մուտք գործել Կանադայի տարածք, երկիրը պատժամիջոցներ է սահամել նաև ռուսական և ուկրաինական 17 ընկերությունների հանդեպ:

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք շարունակում ենք սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս նոր պատժամիջոցները իրական սպառնալիք կհանդիսանան Ռուսաստանի համար: Մենք հայտարարում ենք, որ պատրատ ենք շարունակել մեր այս քաղաքականությունը, եթե ՌԴ կառավարությունը չփոխի Ուկրաինայի հարցում ունեցած իր դիրքորոշումը»,- նշել է Հարփերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր