ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ փոխպետքարտուղարն այսօր կայցելի Երևան. քննարկվելու է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
12:21, 18.02.2015 | mamul.am
4451 | 0

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդն այսօր այցելելու է Երևան՝ հանդիպումներ ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվելու է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական կապերը ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ երեկ ԱՄՆ փոխպետքարտուղարը փետրվարի 16-ին Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ 17-ին մեկնել էր Թբիլիսի՝ հանդիպելու վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր