ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԻՊ զինյալները զբաղվում են իրենց զոհերի ներքին օրգանների վաճառքով. ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ
13:11, 18.02.2015 | mamul.am
5888 | 0

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալհաքիմը հայտարարել է, որ ողջ աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ ԻՊ զինյալները զբաղվում են իրենց զոհերի ներքին օրգանների վաճառքով: Ինչպես հաղորդում է «Fox News»-ը, Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ հենց այդ վաճառքից էլ ձևավորվում է ահաբեկչական այդ խմբավորման եկամուտի մեծ մասը:

«Մեզ մոտ այժմ ԻՊ զինյալների մոտ ժամանակին պատանդ պահված մարդկանց մարմիններ կան: Կարող եք գալ, հետազոտության հանձնել այդ մարմինները և ինքներդ կտեսնեք, որ նրանց ներքին օրգաններից որոշները բացակայում են»,- հայտարարել է Ալհաքիմը:

ՄԱԿ ԱԽ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ Մոսուլում մի շարք բժիշկներ սպանվել են այդ օրգանների առուծախի գործընթացին մասնակցելուց հրաժարվելու պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր