ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ինչու է Պուտինը վախենում Չինաստանից. «Բլումբերգ»-ի անդրադարձը
18:20, 18.02.2015 | mamul.am
8447 | 0

Արևմուտքի հետ առճակատման մեջ հայտնված Ռուսաստանը քաղաքական և տնտեսական աջակցության որոնումներով իր հայացքն ուղղել է դեպի Արևելք: Ռուսաստանն իր այդ որոնումներում ոչ միայն փորձում է համագործակցել իր հիմնական դաշնակցի` Չիանստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների հետ: «Բլումբերգ»-ն, անդրադառնալով Ռուսաստանի` դաշնակիցներ գրավելու փնտրտուքին, նշում է, որ փաստորեն Պուտինը խուսափում է Չիաստանից և չի ցանկանում բոլոր խաղադրույքները մի դաշնակցի վրա դնել: «Այն երկրներում, որտեղ այդքան էլ մանրախնդիր վերաբերմունք չկա Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ, Պուտինին ընդունում են գրկաբաց: Ռուսաստանը երկակի ռազմավարություն է կիրառում. այն է` տնտեսական վիճակի վատթարացման ու նավթի գնանկման ֆոնին գտնել նոր շուկաներ և դիվերսիֆիկացվել Ասիայում իր հիմնական դաշնակից Չինաստանից»,- գրում է «Բլումբերգ»-ը:

Չիանստանը շուկայական հարաբերություններում Ռուսաստանի ամենահզոր դաշնակիցն է: Այդ երկիրը Ռուսաստանից գնում է գազ և համատեղ զորավարժություններ անցկացնում, այդ իսկ պատճառով Մոսկվան Չինաստանին անտեսել չի կարող: Սակայն Կրեմլին այլ պետություններ էլ են անհրաժեշտ` Պեկինից գերկախում չունենալու համար: Այդ նպատակով Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Պակիստանի հետ համագործակցությանն ընդառաջ: Ռուսաստանը փորձում է կապեր հաստատել նաև այն երկրների հետ, որոնք բարդ հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Փորձում է համագործակցել Վիետնամի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ: Վերջինը մի կողմից համարվում է Միացյալ Նահանգների դաշնակիցն ու միացել է ՌԴ հանդեպ պատժամիջոցներին, մյուս կողմից տարածքային վեճեր ունի Չինաստանի հետ:

Նշենք, որ վերլուծաբանները կասկածներ ունեն, թե Մոսկվան կարող է դեպի իրեն թեքել Արևելքը: Ըստ նրանց` Ռուսաստանը չի կարող անվտանգության այնպիսի երաշխիքներ տալ տարածաշրջանին, ինչպիսիք տալիս է Միացյալ Նահանգները: Բացի այդ, Ասիայում մշտական ներկայություն ապահովելու համար Ռուսաստանն այժմ տնտեսական անհրաժեշտ հնարավորություններ չունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր