ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«CNN»-ը ռեպորտաժի ժամանակ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի կազմում
15:53, 18.02.2015 | mamul.am
8240 | 0

Ամերիկյան «CNN» հեռուստաընկերությունը «շփոթության» մեջ է գցել իր հեռուստադիտողներին: Ինչպես գրում է «Sputnik International»-ը, ռեպորտաժներից մեկի ժամանակ «CNN»-ը Ուկրաինան Ռուսաստանի կազմում է պատկերել, իսկ երկու պետությունների տարածքում քարտեզի վրա պատկերվել է միայն Ռուսաստանի եռագույնը: Այդ ամենը տեղի ունեցել այն ժամանակ, երբ հաղորդավարը պատմելիս է եղել «Ռուսաստանի՝ Ուկրաինայի արևելյան հատված կատարած ներխուժման մասին»:

Աղբյուրը նշում է նաև, որ ավելի վաղ «CNN»-ը կրկին հայտնվել էր քննարկումների կիզակետում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման հետ: Հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկի ժամանակ, որը ներկայացնում էր Օբամայի՝ Ուկրաինային զենք տրամադրելու դիրքորոշման մանրամասները, ուկրաինացի գրոհայիններն անվանվել էին «ամերիկամետ ուժեր»: Բացի այդ՝ Ուկրաինայի քարտեզը պատկերվել էր առանց Ղրիմի, որը ենթադրում է, որ հեռուստաընկերությունը Ղրիմն Ուկրաինայի տարածքային միավոր այլևս չի ճանաչում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր