ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի հարցով նոր հեռախոսազրույց կունենա
17:11, 18.02.2015 | mamul.am
4545 | 0

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Ստեֆան Լը Ֆոլը հայտարարել է, որ այսօր «նորմանդական քառյակի» երկրները պատրաստվում են նոր հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներն այսօր քննարկելու են հրադադարից հետո Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով հատկապես Դեբալցևոյում տիրող իրավիճակը»,- հայտարարել է Լը Ֆոլը:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական զորքերն արդեն հետ են քաշվել Դեբալցևոյից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր