ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԵՄ-ն առաջիկա ժամերին հայտարարություն կանի ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների վերաբերյալ
17:51, 18.02.2015 | mamul.am
6504 | 0

Եվրոմիությունը պատրաստվում է առաջիկա ժամերին հայտարարություն անել, որտեղ նշվելու է, թե ԵՄ անդամ երկրներն արդյոք նոր պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի դեմ, թե` ոչ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Պատժամիջոցների հարցով մեր քաղաքականությունը միշտ նույնն է՝ հիմնված մեր միասնության վրա: Եթե առաջիկա մի քանի ժամերի ընթացքում մենք ականատես լինենք Մինսկի համաձայնգրի պարտավորոթյունների կատարման, ապա պատժամիջոցներ չեն լինի: Հակառակ դեպքում` պաժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է Մոգերինին:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ ԵՄ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր