ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Լևոն Զուրաբյան. «Ես կաղում եմ ոտքից, որը բուժելի է, բայց Գալուստ Սահակյանը կաղում է լեզվից ու մտքից, որն անբուժելի է»
12:45, 27.02.2015 | mamul.am
4172 | 6
Գնահատելով ԱԺ այս քառօրյայի աշխատանքները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ԱԺ ղեկավարությունը նոր ռազմավարություն էր մշակել ընդդիմության նկատմամբ: «Գիտեին, որ ԲՀԿ-ն չի լինելու նիստին, որոշել էին «Կառավարման ճգնաժամի մասին» քննարկումը վերածել ընդդիմության ճգնաժամի քննարկման: Բայց մենք ցույց տվեցինք, որ Սերժ Սարգսյանի 7 տարվա պաշտոնավարման շրջանում ՀՀ-ն աղետալի անկում է ապրել ու մոտեցել է կարմիր գծերին: Իշխանությունը նախագծել էր, որ Կոնգրեսը միայնակ է մնալու ու չի կարողանալու իրենց դեմն առնել, բայց սխալվեցին: Ավելին, ԱԺ ղեկավարությունը, տեսնելով, որ պարտվում է խաղում, սկսեց մանկապարտեզի երեխայի նեղացկոտության մակարդակի կեցվածք ցուցաբերել: Նրա գործառույթը պետք է լիներ վարելը, բայց իրավունք էր վերապահում ամեն մեր խոսքից հետո ինչ-որ բաներ ասել, բայց դե ես արժանի պատասխաններ էի տալիս: Կուռկուռի ձագ էր դարձել Գալուստ Սահակյանը, երբ ես հակադարձում էի նրան»,- ասաց Զուրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքը պարտավոր է ԱԺ ղեկավարության հետ նորմալ հարաբերություններ պահպանել, քանի որ դրանք կարևոր են խմբակցության բնականոն գործունեության համար, բայց այն պահվածքը, որ ԱԺ ղեկավարությունը թույլ տվեց, ստիպում է պատասխանել. «Գալուստ Սահակյանն ասաց, որ ես կաղում եմ ոտքից, այո, այսպես է, բայց դա բուժվող է, իսկ նա կաղում է լեզվից ու մտքից, որն անբուժելի է»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր