ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրեց ընկերական առաջին հանդիպումը
16:11, 28.02.2015 | mamul.am
2212 | 0
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ֆուտզալի Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Միտիշչի» թիմի միջև ընկերական հանդիպումը: Հենրիկ Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի գոլերի շնորհիվ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականն առջևում էր 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը և պարտվեց 2:3 հաշվով: Մարտի 4-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով «Պրոգրես» թիմի, իսկ մարտի 6-ին կհանդիպի «Յամալ» թիմի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր