ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մխիթարյանը գերերջանիկ է
17:05, 01.03.2015 | mamul.am
6421 | 0
Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Շալկե-04»-ի նկատմամբ։ Հանդիպման 78-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է դորտմունդցիների կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ Մեկ րոպե անց՝ հանդիպման 79-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկել է Հենրիխ Մխիթարյանը։ Իսկ 86-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրել է Մարկո Ռոյսը՝ 3։0։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ «Բորուսիան» այս հաղթանակից հետո 28 միավորով բարձրացել է 9-րդ տեղ:
«Սա իսկական «Բորուսիան» էր։ Ողջ 90 րոպեների ընթացքում ամեն ինչ կար՝ խաղ, ցանկություն, լարվածություն։ Չի կարելի չնշել Հենրիխ Մխիթարյանին։ Սա նրա լավագույն խաղն էր «Բորուսիայի» կյանքում»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Իրոք հիանալի հանդիպում անցկացրեցինք։ Կարծում եմ՝ լավագույնն այս մրցաշրջանում։ Առաջին խաղակեսում հիանալի էինք գործում և լավ պահեր ունեինք։ Ընդմիջումից հետո մենք շարունակեցինք հիանալի խաղալ և արժանի հաղթանակ տոնեցինք։ Շատ շնորհակալ եմ Իլքայ Գյունդողանին և բոլոր թիմակիցներիս, ովքեր հնարավոր դարձրեցին այս գոլը հեղինակել։ Ես զգում էի, որ այսօր ինչ-որ բան տեղի կունենա։ Գերերջանիկ եմ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր