ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Պուտինի քննադատների համար Ռուսաստանում ապրելը վտանգավոր է. Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան
09:36, 02.03.2015 | mamul.am
4357 | 0

Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Քրիստոֆ Շտրեսերը Ռուսաստանում ապրող այլախոհների դրությունը խիստ ռիսկային է որակել: Նա Բորիս Նեմցովի սպանությունը «երկյուղալի ահազանգ» է որակել, հաղորդում է «Դոլչե Վելե»-ն: Ըստ Շտրեսսերի` այն անձիք, ովքեր բացեիբաց խոսում են Պուտինի ռեժիմի դեմ, չեն կարող իրենց ապահով զգալ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանում վախի գերակայություն է:

Գերմանիայի Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մեղադրել նրան ստեղծված իրավիճակում անգործության համար: Ըստ Շտրեսսերի` ՌԴ առաջնորդը չի գիտակցում, որ առանց ընդդիմության երկիրը չի կարող կանգնել ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր