ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Սամսունգ»-ը պաշտոնապես ներկայացրել է իրական «Galaxy S6»-ը
16:27, 02.03.2015 | mamul.am
19804 | 0

«Սամսունգ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է «Galaxy S6» սմարթֆոնն ու դրա ձևափոխված տարբերակը` «Galaxy S6 edge»-ը: Այն հիմնովին տարբերվում է վերջերս համացանցում հայտնված «Galaxy S6» սմարթֆոնի կոնցեպտից:
Կորեական ընկերությունը համեստություն չի արել ու իր նոր արտադրանքը որակել է տարվա լավագույն սմարթֆոն: «Մեր նպատակը պարզ էր` ստեղծել «Սամսունգ»-ի պատմության ամենագեղեցիկ և առաջատար «խելացի հեռախոսը»: Աշխարհում ուրիշ ոչ մի հեռախոս չի կարող մրցակցել այս հեռախոսի հնարավորությունների հետ: Գերարագ պրոցեսոր, լավագույն տեսախցիկ ու էկրան, և կարևորը` չկորացող»,- ասել է ընկերության ղեկավար Ջեյ Կա Շին:

«Galaxy S6» և «Galaxy S6 edge» սմարթֆոններն ունեն 5,1 դյույմանոց էկրան, 16 մեգապիկսելանոց հիմնական և 5 մեգապիկսելանոց դիմային տեսախցիկ: Մարտկոցի աշխատանքային հնարավորությունը տեսանյութեր նայելու ժամանակ շուրջ 13 ժամ է, իսկ «LTE» կապից օգտվելու դեպքում` 11 ժամ: Շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ մարտկոցի 10 րոպեանոց լիցքավորման դեպքում «Galaxy S6»-ը կարող է աշխատել շուրջ 4 ժամ, իսկ ամբողջական լիցքավորման ժամանակ` 2 անգամ ավելի շատ, քան «iPhone 6»-ը: Ընդհանուր առմամբ` շնորհանդեսի ընթացքում «Galaxy S6»-ի և «iPhone 6»-ի միջև բազում համեմատություններ են տարվել: Նշվել է, որ «Galaxy S6»-ով արված լուսանկարները շատ ավելի որակյալ են:

Սամսունգի նոր սմարթֆոնները կունենան սև, արծաթագույն, ոսկեգույն և կապույտ երանգներ: Այն վաճառքի կհանվի ապրիլի 10-ից միաժամանակ 20 երկրում: Դրանց գինը դեռևս հայտնի չէ, հայտնի է միայն, որ ձևափոխված տարբերակներն ավելի թանկ կլինեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր