ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Նեմցովի ընկերուհին հեռացել է Ռուսաստանից
12:02, 03.03.2015 | mamul.am
8824 | 0

Մոսկվայում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհին՝ մոդել Աննա Դուրիցկայան, ով սպանության ժամանակ Նեմցովի կողքին է եղել, լքել է Ռուսաստանը: «Աննա Դուրիցկայան մեկնել է Կիև: Մոսկվայում գտնվող ուկրաինացի դիվանագետներն արել են ամեն ինչ մեր քաղաքացու՝ հայրենիք վերադառնալու համար»,- «Թուիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Եվգենի Պերեբիյնեսը: Նշենք, որ մինչ հայրենիք վերադառնալը Դուրիցկայան նամակ էր ուղարկել Ուկրաինայի հյուպատոսություն՝ խնդրանքով, որ աջակցեն իրեն հայրենիք վերադառնալու հարցում:

Հավելենք նաև, որ Դուրիցկայան հարցազրույց էր տվել «Դոժդ» հեռուստաալիքին ու պատմել, որ մարդասպանին չի տեսել, նա մեջքից է կրակել ու փախել սպիտակ մեքենայով, բայց մեքենայի պետհամարանիշը և մակնիշը աղջիկը մտապահել չի կարողացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սպանության մասին Դուրիցկայան պատմել էր իր մորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր