ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ժիրայր Սեֆիլյան. «Հուսով եմ` լեզու կգտնենք Նիկոլ Փաշինյանի հետ»
16:58, 06.03.2015 | mamul.am
4541 | 3
«100 ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ թեև ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, որ ընդդիմություն է, բայց դրանից ոչինչ չի փոխվել. «Չեմ կարծում, որ նոր հայտարարված ԲՀԿ-ն տարբերվելու է նախկինից, որովհետև այդ կուսակցությունն ի սկզբանե նպատակ է ունեցել մասնակցել իշխանություններին սպասարկելու գործին: Որպես ընդդիմադիր կարելի է «Ժառանգության»-ն ու ՀԱԿ-ին առանձնացնել, բայց ընտրել են մարտավարություն, որի արդյունքը շատ չի տարբերվում մնացած կեղծ ընդդիմությունից»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրին», Սեֆիլյանն ասաց, որ պարբերաբար շփվում են, կարծիքը` դրական է, թեև կան տարակարծություններ. «Մենք շեշտում ենք, որ նախագահական հերթական ընտրություններին սպասելու ժամանակ չկա, հուսով եմ` այս հարցով ոչ հեռու ապագայում լեզու կգտնենք Նիկոլ Փաշինյանի հետ: Հուսով եմ, որ նրա ու Զարուհի Փոստանջյանի հետ համապատասխան ճակատ ձևավորելու նախաձեռնությամբ հանդես կգանք»:
Նրա խոսքով` շատերը մտահոգ են, թե «100 ամյակն առանց ռեժիմի» շարժմանն արդյոք կհաջողվի՞ երկրում փոփոփոխություն իրականացնել. «Հեղափոխությունները մտահղացնում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, ղեկին հայտնվում են տականքները: Որպեսզի սա տեղի չունենա, տարիներ առաջ ծրագիր ենք մշակել. այլընտրանքային իշխանություն ենք ձևավորելու. հանձինս «Հիմնադիր խորհրդարանի», դա մասամբ ձևավորված է, բացի այդ, պատրաստելու ենք նաև կառավարման մեր մոդելը: Սկսելու ենք մեր գործն ապրիլի 24-ից, բայց ոչ մի խժդժություն չի լինելու. ժողովրդի ճնշումը ռեժիմի նկատմամբ խաղաղ բնույթի է լինելու»,- նշել է նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր