ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ
17:18, 06.03.2015 | mamul.am
2073 | 0
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4:
Վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան: Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր