ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Airbus A320»-ի կործանման 3 հիմնական վարկած է առաջ քաշվել
13:20, 25.03.2015 | mamul.am
7181 | 2

Ինչպես հայտնի է, երեկ ֆրանսիական Ալպերում կործանվել էր Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթի «Airbus A320» օդանավը, որում 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել:

Մասնագետներն օդանավի կործանման մի քանի վարկած են առաջ քաշել: Կարծիք կա, որ ավիաաղետի պատճառ կարող է դարձած լինել օդանավի ցուցիչների անսարքությունը: Հնարավոր է` դրանք ոչ ճիշտ տվյալներ են փոխանցել բորտային համակարգչին: Օդանավի կտրուկ անկումը, որ տևել է 8 րոպե, տեխնիկական անսարքության հետևանք է եղել, ինչն էլ, հավանաբար, հանգեցրել է նրան, որ օդաչուները չեն կարողացել կառավարել օդանավը:

Առաջ քաշված մեկ այլ վարկածի համաձայն` օդանավի կործանման պատճառը օդանավի սրահի հերմետիկության խախտումն է եղել: Նման դեպքերում, որպես կանոն, օդանավի անձնակազմը պետք է վայրէջք կատարի` ուղևորների կյանքը փրկելու համար: Նման կարծիք է հայտնել ավիացիոն փորձագետ Մերի Շայվոն: Աղետը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավը թռչելիս է եղել լեռների վրայով, և ըստ փորձագետի` վայրէջքի համար հարմար տարածություն գտնելը շատ դժվար է եղել: Փորձագետը բացառել է այն վարկածը, թե աղետի պատճառը շարժիչների անսարքությունն է եղել, քանի որ այդ դեպքում օդանավի անկումն ավելի արագ կլիներ:

Օդանավի անկման պատճառ կարող է դարձած լինել նաև օդաչուական խցիկում տեղի ունեցած միջադեպը, օրինակ` բռնկված հրդեհը կամ էլ խցիկի հերմետիկության կանոնների խախտումը:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ վերը նշված 3 վարկածներն ամենահավանականն են համարվում: Նա քիչ հավանական է համարել Սպիտակ տան կողմից ավելի վաղ առաջ քաշված այն վարկածը, թե օդանավն ահաբեկչական հարձակման է ենթարկվել:

«Lufthansa» ավիաընկերության փոխնախագհ Հայկե Բիրլենբախն էլ հայտնել է, որ ավիաաղետը դժբախտ պատահարի հետևանք է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր