ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ֆեյսբուք»-ի մեսենջերի օգտատերերը կարող են ապրանքներ գնել «լայքի» միջոցով. «Wall Street Journal»
15:27, 26.03.2015 | mamul.am
8153 | 0

Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականն անդրադարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերջին նորություններին՝ նշելով, որ սոցկայքի բջջային մեսենջերում նախատեսվում է նոր գործիքների ավելացում: Մասնավորապես՝ դա ամրագրումն է, առցանց պատվերներին հետևելը և սիրողական տեսանյութերի ուղարկումը:

Աղբյուրը նշում է, որ «Ֆեյսբուք» ընկերությունը տեղեկացրել է մեսենջերին «Messenger Platform»-ի միջոցով մոտ 40 հավելված միացնելու մասին՝ ներառյալ նաև էլէկտրոնային առևտրով զբավող «Zulily Inc.» և «Everlane» ընկերությունները: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերին առաջարկվելու է առցանց ապրանքներ գնել` «լայք» նշանն ուղարկելու միջոցով: Նախաձեռնության հեղինակը Դևիդ Մարկուսն է, ով սոցցանց է տեղափոխվել «PayPal»-ից:

Սոցցանցը նաև ծառայություն է թողարկել, որն օգնելու է գործարարներին հետևել իրենց բջջային գովազդի արդյունավետությանը:

Նշենք, որ «Messenger»-ը՝ որպես առանձին հավելված, թողարկվել է 2011-ից: Դրա օգտատերերի թիվն արդեն հասել է գրեթե 600 միլիոնի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր